ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Մենք շատ անգամներ ասել ենք, որ այս գործընթացը ամբողջությամբ հաշտության մասին է։ Մեր կողմից հնարավոր չի նույնիսկ նվազագույն բռնություն, սադրանք և այլն։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և մյուսներին էլ կոչ արեց չդիմել նման քայլերի։
Պետրոսյանը նշեց, որ մեկնարկել է մի գործընթաց, որտեղ իշխանությունը փորձում է իրեն խաբել։
«100․000-ից ավել մարդ երեկ իր հստակ պահանջը դրեց, ինչո՞ւ չեղավ գոնե նվազագույնը՝ հանդիպումը, քննարկումը»,- ասաց նա։
Խոսելով ՔՊ-ականների հետ տեղի ունենալիք քննարկումներից Պետրոսյանը նշեց, որ որոշ կոնտակտներ արդեն եղել են։
«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ, զարմանալի չի, սա հաշտության շարժում է»,- ասաց Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ