Միլանը ջախջախեց Կալյարիին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

GNUzjhLWIAEYmVq-679x375

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանն» ընդունել էր «Կալյարիին»։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 5։1 հաշվով, հայտնում է Armsport.am-ը։

Միլանցիների կազմում աչքի ընկան Իսմայիլ Բենասերը, տիջանի Ռեյդերսը, Ռաֆայել Լեաուն և Քրիստիան Պուլիշիչը, որը դարձավ դուբլի հեղինակ։

Հյուրերից միակ գոլը խփեց Նայթան Նանդեսը։

«Միլանը» 74 միավորով 2-րդ տեղում է։ «Կալյարին» 33 միավորով 15-րդն է։

--00—ՅՄ