ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Միլանն» արտագնա խաղում հաղթեց «Էմպոլիին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը, իսկ 31-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն իրացրեց 11 մետրանոցը՝ խփելով իր տասներորդ գոլն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում։ Միլանցիների երրորդ գոլը 88-րդ րոպեին խփեց Չակա Տրաորեն։
Ա Սերիայի 19 տուրից հետո «Միլանը» ունի 39 միավոր և երրորդ տեղում է։ «Էմպոլին» վաստակել է 13 միավոր և 19-րդ տեղում է:
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ