Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին․ մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական կոտրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Աթ

Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին, գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է՝ պետականություն հիմնելով։



Բայց քանի որ եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, այն է իր ներքին և արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունը՝ խաղալով յուր հետևորդների հավատքի և զգացմունքների հետ, շռայլելով սուտ խոստումներ, ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցին և նրա պետականակործան նպատակներին։



1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է, Հայաստանի Հանրապետությունը չի ընկրկելու», - գրել է նա։

--00—ԼՀ