ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Երևանում ավտովթարի ենթարկվելուց օրեր անց հիվանդանոցում մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:
Հայ շախմատիստը, կնոջ մահվան կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր էջում.
«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը կնոջս մահվան կապակցությամբ։ Նա խելացի աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք է ապրել: Ես սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»:
Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։
Տեղեկացնենք, որ նա ծնվել էր 1986թթ դեկտեմբերի 22֊ին։ Արիանա Բո Կաոիլին ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: