Եվրոպայում հույս ունեն, որ անդրանիկ քրիստոնյա երկիրը գուցե ստանձնի արժեքների բարձրացման գործը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Հիմա գրողների միությունում ենք, որը մեզ համար հարազատ օջախ է։ Այս մասին Գրողների միությունում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նշեց, որ այս օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ծագել են մի փոքրիկ համայնքից։

«Ամբողջ պետության կառուցվածքի, կարգավիճակի խնդիրը տարվել, դրվել է մի քանի գյուղացիների ուսերին։ Ասվել է, որ սա Կիրանցի, Բաղանիսի խնդիրն է, բայց, ըստ էության, ամբողջ պետության վերաձևավորման խնդիրն է»,- ասաց Սրբազանը։

Սրբազանը նշեց, որ Եվրոպայում  նույնպես ուշադիր հետևում են Հայաստանում սկիզբ առած այս գործընթացներին․ «Եվրոպայում հույս ունեն, որ անդրանիկ քրիստոնյա երկիրը գուցե ստանձնի արժեքների բարձրացման գործը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ