Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

b

ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 2 միլիարդ դոլար ռազմական ֆինանսավորում՝ պաշտպանական արդյունաբերության նոր հիմնադրամի միջոցով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ Կիևում կայացած  համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես կցանկանայի հավելել, որ մենք լրացուցիչ 2 միլիարդ դոլար կտրամադրենք [Ուկրաինային] պաշտպանական արդյունաբերության նոր հիմնադրամի միջոցով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսում նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն անվտանգության երկկողմ պայմանագիր:

«Մենք այդ համաձայնագիրը կստորագրենք մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է նա:

--00—ԼՀ