Հեզբոլլահը հայտարարել է իսրայելական բազայի վրա հարձակման ժամանակ նոր հրթիռներ կիրառելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

դ.pn

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները «Ֆադի-3» հրթիռներով գրոհել են իսրայելական բանակի Շամշուն բազան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն՝ «Ֆադի-3» հրթիռների կիրառման մասին լուրն առաջին անգամ է հայտնվում «Հեզբոլլահի» հայտարարություններում՝ անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական բանակի հետ առճակատման մեկնարկից հետո։ Նախկինում դիմադրության մարտիկները «Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռներով են հարվածներ հասցրել Հայֆայի հյուսիսում գտնվող իսրայելական թիրախներին։ 

--00—ԼՀ