Իմ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են պայքարին։ Երեկ հանդիպում են ունեցել Սուրեն Սուրենյանցի կուսակցության հետ, «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Հայաքվեի», նաև եզդիների կազմակերպության հետ։

«Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Սրբազանն ինչ ասաց, որ չպետք է լինի կուսակցական, նախկիններից, այդպիսի մարդ ես ընկալում եմ Սրբազան հորը»,-ասաց նա՝ նշելով, որ սահմանադրական արգելքն էլ կարելի է փոխել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ