ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Կիրակի՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հավաքված ժողովուրդը տեսնելու է բեմում կանգնած նոր մարդկանց, լսելու է Շարժման օրակարգն ու առաջիկա օրերի անելիքները։ Այս մասին 24News-ի և Irakanum.am-ի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Վերջինս շեշտել է, որ վարչապետի թեկնածուի անուն նույնպես կարող է տրվել հրապարակում, սակայն «դա ամենակարևոր հարցը չէ»։
Սրբազանը նաև հայտնել է, որ երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաև եպիսկոպոսաց դասի հետ, ներկայացրել Շարժման օրակարգն ու անելիքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ