ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 23-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։ Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեյն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի առաջին ալիքը, վկայակոչելով Կոբախիձեի հայտարարությունը, նշում է, որ վարչապետի հետ զրույցի ընթացում եվրահանձնակատարը թվարկել է մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչներն այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հաղթահարի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն։
«Սպառնալիքը, որը հնչել է եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ցնցող էր. եվրահանձնակատարն ինձ հետ զրույցում թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները թափանցիկության օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո, և այդ միջոցները թվարկելիս նշեց. «Տեսա՞ք ինչ եղավ Ֆիցոյի հետ, պետք է զգույշ լինել»»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ