ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման «Սրբազան պայքար» պաշտոնական տելեգրամ ալիքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով։
«Ըստ մեզ հասած լուրերի՝ այդ գործը համակարգում է Աշոտ Մկրտչյան անունով ոմն մեկը, ով իրավապահ մարմինների ներկայացուցիչ չէ։ Ձևավորվող խմբերը նույնպես որևէ առնչություն չունեն իրավապահ համակարգերի հետ։ Ասել է թե՝ ստեղծվում են ապօրինի ջոկատներ, ինչն իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իրավապահներին։
Մենք կճշտենք այս ջոկատների մասին ստացված տեղեկությունները և նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում, անպայման կտեղեկացնենք հանրությանը։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին նույնպես զբաղվել այս տեղեկություններով և կանխել քաղաքական իշխանությունների ապօրինի ու սադրիչ բնույթի գործունեությունը»։
--00—ՅՄ