Հանձնառու ենք շարունակել Հորդանանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

99-558

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Հորդանանի հետ փոխվստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

--00—ՅՄ