Նիդեռլանդները առաջարկել է հավաքել Patriot հակաօդային պաշտպանության 1 համակարգ և ուղարկել Կիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

կի.

Նիդեռլանդները գործընկեր երկրներին առաջարկել է հավաքել մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և ուղարկել այն Կիև։ Նիդեռլանդները պատրաստ է հավաքման համար բաղադրիչներ տրամադրել իր պահուստներից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդների պաշտպանության նախարարության կայքը։

«Մենք բանակցություններ ենք վարում գործընկերների հետ Patriot համակարգի հավաքման շուրջ, ներառյալ ուկրաինական անձնակազմի վերապատրաստումը: Շնորհիվ մեր առաջարկի և գործընկեր երկրների հետ խորհրդակցությունների, որոնք տրամադրում են մի շարք հիմնական մասեր և զինամթերք, մենք կարող ենք կարճ ժամանակում Ուկրաինային տրամադրել առնվազն մեկ լիարժեք գործող համակարգ»,- պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենի խոսքերը մեջբերել է Նիդեռլանդների պաշտպանական գերատեսչության կայքը:

Նշվում է, որ Նիդեռլանդները ցանկանում է Patriot համակարգը մատակարարել Կիևին մոտ ապագայում։

--00—ԼՀ