ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ագբն

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիային՝ վերջինիս Ազգային օրվա կապակցությամբ։

Այս  մասին ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

 «Այսօր մենք միանում ենք մեր եթովպացի ընկերներին՝ ոգեկոչելու Ginbot 20-ը: Հայաստանը ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները Եթովպիայի հետ՝ հիմնված պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա»,- նշվում է նախարարության գրառման մեջ։

--00—ԼՀ