ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Պերեբիյնիսը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Հատկանշական է, որ Ուկրաինայի փոխարտգործնախարարն իր շնորհավորանքը գրել է հայերենով:
«Ջերմորեն շնորհավորանքներ Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Մաղթում ենք հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն։ Պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Ուկրաինայի և Հայաստանի միջև՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա, ինչպես նաև, համոզված եմ, նրանց ընդհանուր ապագայի համար՝ եվրոպական ընտանիքում»,- ասված է գրառման մեջ:
--00—ԼՀ