ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հայ ժողովրդին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Այս մասին էստոնացի նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Սիրելի Արարատ Միրզոյան և ողջ հայ ժողովուրդ։ Էստոնացիների անունից շնորհավորում եմ մեր լավ ընկերներին Հանրապետության օրվա առիթով»,- գրել է Մարգուս Ցահքնան։
--00—ԼՀ