Գաղտնի խմբերից մեկի ղեկավարի անունը Աշոտ Մկրտումյան է, 2-րդի ազգանունն էլ Մկրտչյան է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Ես գիտեմ, որ Վահե Ղազարյանը պետք է դուրս գա ու գնա Ազգային Ժողով, կսպասեմ այնքան մինչև դուրս գա ու գնա։ Այս մասին այսօր ՆԳՆ շենքի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը և ավելացրեց, որ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանը Վահե Ղազարյանը պետք է տա։

Դիմելով Վահե Ղազարյանին՝ Սրբազանն ասաց «Այն գաղտնի խմբերը, որ կազմել եք, հուսամ Դուք տեղյակ եք դրանից պարոն Ղազարյան, եթե ես տեղյակ եմ, ուրեմն դուք էլ եք տեղյակ, սկսել են չգործել՝  չեն էլ գործելու»։

Սրբազանը հնչեցրեց նաև ազգանուններ, որոնց ղեկավարությամբ գործում են այդ խմբերը․ «Գաղտնի խմբերից մեկի ղեկավարի անունը Աշոտ Մկրտումյան է, 2-րդի ազգանունն էլ Մկրտչյան է, իսկ անունն էլ դուք որոշեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ