Անչափահասների մասնակցությամբ դանակահարություն՝ Երևանում․ նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Screenshot_2

Մայիսի 23-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի շտապօգնության 01 խմբի բուժանձնակազմը Հյուսիսային պողոտայի «Պարմա» սուպերմարկետի մոտ կանչ են ստացել, որ 14 տարեկան երեխա է արնահոսում, որից հետո զանգահարել է անցորդ և հայտնել, որ Կողբացու փողոցում հետույքի շրջանում դանակահարված երեխա կա, մոտեցել են նշված հասցեներ, սակայն ոչ ոքի չեն հայտնաբերել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր Նաջարյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Տերյան փողոցի 19 շենքի բակում Երևանի բնակիչներ 15-ամյա Ա․ Խ․-ի, 16-ամյա Ս․ Մ․-ի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Պ․-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, Ս.Մ․-ն իր մոտ եղած դանակով սպառնացել է Ա. Խ․-ին, իսկ Ա. Պ․-ն մեկ անգամ հարվածել է` պատճառելով մարմնական վնասվածք:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խ․-ն ոստիկաների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ