Երևանում 33-ամյա տղամարդու են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2025-03-13_12-03-10

Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 74 խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Գնել Խ․-ն է, ով անծանոթ անձանց կողմից է դանակահարվել:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

--00—ՅՄ