ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Իրանի Թավրիզ քաղաքում տեղի է ունեցել Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործման հարցերով Իրանի և Ադրբեջանի մշտական համատեղ հանձնաժողովի 53-րդ նիստը։ Այս մաին հայտնում է ԱՊՊԱ-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Արաքսի ջրամբարի շահագործման ռեժիմը և երկու երկրի միջև ջրի բաշխման հարցեր, պատրաստվել են Արաքս գետի ջրային և էներգետիկ պաշարների համատեղ օգտագործման բաշխման հատուկ աղյուսակներ, ստորագրվել է արձանագրություն։
--00—ԼՀ