Երևանը պատրաստ է 1 ամսվա ընթացքում ստորագրել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Մեկ ամսվա ընթացքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրն Ադրբեջանի հետ, Բաքվի կողմից չկա դրական արձագանք։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ավարտական տեսքի բերել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փաստաթուղթն ու ստորագրել այն։ Չեմ կարող ասել, որ տեսնում ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ ստորագրել փաստաթուղթը մեկ ամսվա ընթացքում։», - նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ