ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 2-ին ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը` նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորությամբ։
APA-ն հայտնում է, որ Հալուք Գյորգյունը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ և նշել, որ պատվիրակության կազմում ընդգրկված են ազդեցիկ ընկերությունների ղեկավարներ, որոնք կազմում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հիմքը։
Հալուք Գյորգյունը երկրի ղեկավարին տեղեկացրել է թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունների և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների միջև մի շարք ոլորտներում համատեղ գործունեության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերի նախատեսվող ստորագրման մասին։
--00—ԼՀ