ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ադրբեջանը հակված չէ պայմանագիր ստորագրել, դրա համար նոր թեմաներ է դաշտ բերում։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մշտապես նոր պահանջներ առաջ քաշելը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խաղաղության պայմանագիր կնքելուն»,- նշել է գործադրի ղեկավարը՝ հավելելով, որ «սա չի փոխում խաղաղության հասնելու ՀՀ-ի քաղաքականությունն ու կամքը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր՝ Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի 80%-ի շուրջ, և Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել այդ կետերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ