Մի քանի երկիր վտանգ են ներկայացնում ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության նորանշանակ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և սուվերենությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են մի քանի երկրներից։

Հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների շրջանում կան նման երկրներ, Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել։

«Այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ, մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հետախուզական տեղեկությունները, որը ծառայությունը պիտի հավաքի, և դրանք հիմնականում ուղղված են ՀՀ արտաքին վտանգները չեզոքացնելուն, որոնք գալիս են տարբեր երկրներից և տարբեր երևույթներից։ Մեր հետախուզական տեղեկություններն ու վերլուծությունները միտված են ապահովելու, որպեսզի քաղաքականության և քաղաքական որոշումները կայացվեն սոլիդ տեղեկությունների հիման վրա»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ