Վեհափառի ճանապարհը փակելն անընդունելի, տգեղ էր. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Screenshot_4

Սարդարապատում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դիմաց ճանապարհ փակելն անընդունելի, տգեղ երևույթ էր: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: 

«Տգեղ երևույթ էր անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ են եղել, ինչքանով համաձայնեցված կամ չհամաձայնեցված է եղել, կարծում եմ` յուրաքանչյուր մարդ, առաջին հերթին Վեհափառը՝ հաշվի առնելով իր զբաղեցրած դիրքը, պետք է իրավունք ունենար հանգիստ անցնել: 

Կարճ ասած` ինձ համար անընդունելի երևույթ է», - ասել է նա:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ