ԱԱԾ-ն շուրջ 187 մլն դրամ կուղղի պահուստային ֆոնդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

1c0c0f0c41340e8dc5c07ec82c96081e

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2024 թվականի բյուջեով ԱԱԾ-ի համար նախատեսված միջոցներից 186,9 մլն դրամ ուղղել կառավարության պահուստային ֆոնդ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ քննչական մարմինները Ազգային անվտանգության կառուցվածքից հանելու արդյունքում ԱԱԾ-ի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված  միջոցներից 186,9 մլն դրամ տնտեսում է եղել:

--00—ՅՄ