ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումները, որոնք նախատեսված են համաձայնագրերով, չենք ստացել։ Այս մաին ռուսական «Առաջին ալիքից» պատասխանել են ArmeniaSputnik-ի հարցմանը։
«Առաջին ալիքից» նշել են նաև, որ առաջացած պարտքի պատճառները բացառապես տեխնիկական են։ Մեր ընկերությունը ուշադիր հետևում է պարտավորությունների կատարմանը, որ թույլ չտա գործող պայմանագրի խախտումներ:
«Հայկական կողմն այսօր հաստատեց, որ բոլոր վճարումները ստացել են։ Սպասում ենք առաջիկա ժամերին Հայաստանի մուլտիպլեքսում «Առաջին ալիքի» հեռարձակման վերսկսմանը»:
--00—ԼՀ