«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

աշ.j

Մայիսի 27-ին իրավապահները ՀՅԴ գրասենյակի դիմաց բռնություն էին գործադրել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» մայիսի 29-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քրեական վարույթ նախաձեռնել նշված դեպքի կապակցությամբ:

««Իրազեկ քաղաքացիների միավորման» կարծիքով՝ իրավապահների տեսագրված արարքի օբյեկտիվ կողմն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմի հատկանիշներին:

Նշենք նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածով նախատեսված ապացուցման ենթակա հանգամանքները կարող են հաստատվել կամ հերքվել բացառապես նախաձեռնված վարույթի շրջանակներում՝ կիրառելով քրեադատավարական ամբողջ գործիքակազմը»,- ասվում է հաղորդագրությունում։

--00—ԼՀ