Խորհրդարանում հյուրընկալվել է Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի ծրագրի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

հհ

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել են Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) ծրագրի ղեկավար Հանս վան դեն Բերգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին` հայ խորհրդարանականները կարեւորել են Նիդերլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող կենտրոնի գործունեությունը` ուղղված մեր երկրում բարեփոխումների իրականացման հարցում խորհրդատվական աջակցության տրամադրմանը:

Կողմերը քննարկել են կառույցի հետ խորհրդարանի եւ, մասնավորապես, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արման Եղոյանն ընդգծել է, որ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ կիրարկման հարցում հայկական կողմն ունի մասնագիտական եւ փորձագիտական օժանդակության կարիք:

--00—ԼՀ