ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Կիևի իշխանությունները հարմար են ԱՄՆ-ի և Արևմուտքի համար՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, և այդ պատճառով նրանց ներվում է ամեն ինչ:
Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Արևմուտքը որևէ կերպ չի արձագանքել Ուկրաինայում ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումներին, թեև Ռուսաստանը բազմիցս պահանջել է այդ արգելքների առնչությամբ հետաքննություն անցկացնել ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի հարթակներում:
--00—ԼՀ