ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախագահի օգնական Յուրի Ուշակովի և պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ զրույցում ասել է, որ Վլադիմիր Զելենսկին արդեն սկսում է ձանձրացնել Արևմուտքին։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա բոլորին է հոգնեցրել», -ասել է դիվանագետը:
Լավրովը մեջբերել է ռումինացի սենատոր Դիանա Շոշոակաի խոսքերը, որը կոչ է արել թույլ չտալ Զելենսկու մուտքը երկիր։
--00—ՅՄ