ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ աղետից տուժած անձանց աջակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած անձանց: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

«Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=5759/»,- նշված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ