Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Screenshot_3

Մայիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 32-ամյա Միրզա Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարով Սեբաստիա փողոցի թիվ 141/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 68-ամյա Կորյուն Ա.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Մայիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

--00—ՅՄ