ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Համլետ Հ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում, Կոտայքի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել, ոչ թե Կոտայքի մարզում, այլ Երևան քաղաքի վարչական տարածքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ