Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

l-0x35wh-960x560z-0.8187

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։

Նրա խոսքով, այս օրենքի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի դիմադրողականությունն արտաքին միջամտության դեմ։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է Թբիլիսիում բողոքի ցույցեր էին անցկացվում «օտարերկրյա գործակալների մասին օրենք» անվանումը ստացած օրինագծի ընդունման դեմ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը հաղթահարեց այն։

--00—ՅՄ