Բուդապեշտում միջազգային մրցաշար. Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում կգոտեմարտեն միմյանց հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News        

տ.j

         

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները Բուդապեշտում UWW վարկանիշային մրցաշարի են մասնակցում: Այս մաին հայտնում է armsport.am-ը։

Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ: Ընդ որում, Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում կգոտեմարտեն միմյանց հետ: Մեկնարկում տարած հաղթանակից հետո Թևանյանը կիսաեզրափակչում առավելության է հասել Բոլկվաձեի և դուրս եկել եզրափակիչ, իսկ Անդրեասյանը եզրափակիչ է դուրս եկել՝ հաղթելով Կեմերտելիձեին:

Մեկնարկում տարած հաղթանակից հետո Արսեն Հարությունյանը 7:3 հաշվով առավելության է հասել իրանցի Խոսրավիին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ղրղզ Ժումաշբկովի հետ:

--00—ԼՀ