ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
«Տարբեր տեղեր ակցիաներ են տեղի ունենում և դեռ կավելանան»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով շարժման անելիքների մասին։
Դանելյանը չցանկացավ հետագա ակցիաների մասին այլ մանրամասներ հայտնել և հավելեց, որ իրենց հետևում է նաև իշխանությունը և փորձում է ծրագրերը խափանել։
Ըստ Դանիելյանի՝ Ալիևի հայտարարությունները ՀՀ ներկայիս իշխանության համար հետագայում դառնում է նորմ։
« Ալիևն ասում է, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան, ապրեն։ Ալեն Սիմոնյանը և նրա նմանները ասում են թող գան մենք իրենց հետ կապրենք, մարզպետն էլ ասում է մենք իրենց հետ կլողանանք Սևանա լճում, մի հատ էլ զագառի համար «զոնծիկ» կդնենք, որ արևը չխփի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ