ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ըը.j

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը և Ժիրայր Կարապետյանը հունիսի 6-ից 10-ը գործուղվել են Տալլին՝ Էստոնիայի Հանրապետություն։ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները։ 

 ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Էստոնիայի Հանրապետության պետական ընտրական գրասենյակը։ 

 ԿԸՀ անդամները ծանոթացել են Էստոնիայի ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, այցելել ընտրատեղամասեր և հետևել հաշվարկի գործընթացին:

--00—ԼՀ