ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Նման բան չկա, սադրողն էլ են իրենք, ժողովրդի վրա հարձակվողն էլ են իրենք։ ԱԳՆ-ի առաջ փորձը ցույց տվեց, թե ինչպես են իրենք սադրում ու բերման ենթարկում։ Սրբազանը նման մոտեցում չունի, նա ամեն ինչ անում է, որպեսզի ժողովրդի կողմից որևէ ավելորդ քայլ չլինի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից հնչող այն հայտարարություններին, թե այսօր բախումներ են լինելու։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի կամ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին, նրանք սեփական ժողովրդի հետ խոսելու ձև չգիտեն, մոռանում են, թե ով է տվել իրենց այդ մանդատը։ Ալեն Սիմոնյանը մի օր Ոսկեպար կամ Կիրանց չեկավ, եթե ժողովրդի կողմից ընտրված եք ինչի՞ չեք գալիս տեսնեք, թե ոնց են ապրում ու ապրելու այդ ժողովուրդը, ծառերի հետևո՞ւմ են ապրելու, որ հակառակորդը չտեսնի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ