Խելքներդ հեծանիվին եք տվել, երկիրը պատրաստեք, պատերազմի վտանգ կա, գլուխ եք գովում՝ 50 կմ քշել ենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Բաքուն մեր դեմ կեղտոտ գործի է պատրաստվում, եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի, Ադրբեջանը Հայաստանի դեմ առանձին ուղղություններով փոքր գործողություններ կիրականացնի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Պետք է պատերազմի պատրաստվենք, Բաքուն կյանքում խաղաղության պայմանագիր չի կնքի, Սյունիքն էլ վերցնի՝ Վայոց ձորն ու Երևանն է ուզելու, ադրբեջանցիներն Ալիևի նման անկուշտ շուն են։ Ադրբեջանը մեծ թվով զորավարժություններ է իրականացնում, զենք է գնում, իսկ մեր ՊՆ սպաները հեծանվավազքով են զբաղված։  

Երկիրը պատրաստեք, խելքներդ հեծանիվին եք տվել, հերիք է ժողովրդին ստով կերակրեք։ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, սրանք գլուխ են գովում, թե 50 կմ հեծանիվ քշեցինք»,- ընդգծեց Մախսուդյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ