ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ժամկետները դեռ որոշված չեն։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենի մեղավորները նրանք են, ովքեր ստեղծեցին դաշինքը (ՀԱՊԿ), որոնց անդամները պատերազմ էին ծրագրում մեր և Ադրբեջանի դեմ»,- ասաց նա։
Այս հայտարարությանն ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկը նկատողություն արեց, որ դուրս գան այդ միությունից, ինչին արձագանքեց Փաշինյանը․ «Դուրս կգանք, դրանով ինձ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում, մենք կորոշենք, թե երբ դուրս գանք: Բա ի՞նչ եք կարծում, ո՞րն է հաջորդ քայլը, կարո՞ղ ա հետ գնանք: Մի անհանգստացեք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ