ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի քննարկման։ Այս մասին կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև ըստ էության մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, իրենք ինչ ուզում են, թող անեն։
Այս իրավիճակն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ։ Ես կարծում եմ, որ մենք այդտեղ անցել ենք անդառնալիության կետը«»,- նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ