Միրզոյանը սրբագրեց Փաշինյանի խոսքերը, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չասաց, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ասաց, որ Հայաստանի իշխանություններն իրենք կորոշեն, թե երբ դուրս կգան ՀԱՊԿ-ից»։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանը։

 «Հանդիպումը ձայնագրվում է, կարող եք ստուգել, ​​թե ով ինչ է ասել Հայաստանի վարչապետը չի ասել, որ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, ՀՀ վարչապետն ասել է, որ մենք կորոշենք, թե երբ ենք դուրս գալու, բայց հետ չենք գնալու»,- ասաց  Միրզոյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի նկատառմանը, ասել էր․ «Դուրս կգանք, դրանով ինձ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում, մենք կորոշենք, թե երբ դուրս գանք: Բա ի՞նչ եք կարծում, ո՞րն է հաջորդ քայլը, կարո՞ղ ա հետ գնանք: Մի անհանգստացեք»:

--00—ԼՀ