ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումը Վաշինգտոնի կողմից, ըստ Կրեմլի, ԱՄՆ ներքին գործն է: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դա ԱՄՆ ներքին հարցն է»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը:
Հիշեցնենք, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին հայերի զանգվածային ջարդերն անվանել է «Հայոց ցեղասպանություն»:
--00--ԱԹ