Ադրբեջանը ԵՄ-ի հետ քննարկում է ունեցել «տարածաշրջանում խաղաղության շուրջ»․ հայտարարություն են արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

դ

Եվրոպական Միությունը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել կողմերի միջև անվտանգության երկխոսության հինգերորդ նիստի արդյունքներով։ 

Ի թիվս այլ հարցերի՝ մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի ավելի լայն շրջանակի:

Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանային կայունության և հարաբերությունների ամրապնդումը։

 Նշվում է․ «Ադրբեջանական կողմն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության երկկողմ բնույթը։ ԵՄ-ն ընդգծել է իր կայուն աջակցությունը խաղաղության գործընթացին՝ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի և տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության: Կարևորվել է նաև Ադրբեջանի՝ որպես «հուսալի և կարևոր» էներգետիկ գործընկերոջ դերը և նրա նշանակությունը միջին միջանցքի հետագա զարգացման գործում»։ 

 Հանդիպման արդյունքում ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ: Կողմերը կարևորել են նաև ԵՄ-Ադրբեջան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության բոլոր արդիական ուղղություններով բովանդակալից աշխատանքը: 

--00—ՍՊ