ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։
«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը, և պաշտոնական որոշում կլինի՝ լինել կազմակերպության մաս, թե ոչ»,- ասել է նա։
Կազմակերպության քարտուղարը նշել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը՝ բոլոր պարտավորություններով։
«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն է»,- եզրափակել է նա։
--00—ԼՀ