ՌԴ-ն ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

55

Մոսկվան ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Երևանի որոշումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նրանք ասում են, որ չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց որն է իրավիճակի առանձնահատկությունը․ խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը մերձենում է Եվրոմիության հետ, վաղուց էին ընթանում, քննարկումներ կային, բայց 2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունն, հավանության արժանացնելով ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը հայտարարելու մասին օրինագծին, իրավաբանորեն նշանակալի քայլ կատարեց, սա է այս իրավիճակի առանձնահատկությունը: Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք այն դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- հայտարարել է Օվերչուկը։

«Նրանք կամ պնդում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում նման հարց չկա ու չեն ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից, կամ՝ որ իրենք կգնահատեն, թե որտեղ ավելի լավ կլինի։ Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը», - ասել է Օվերչուկը։

«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսը սկսել է ավելի զգուշավոր վերաբերել Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանմանն ու զարգացմանը։ Մենք պետք է ավելի ուշադիր լինենք Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցում: Մենք տեսանք, որ մի շարք ուղղություններով սկսվել է գործարար ակտիվության դադարեցում»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

 

--00—ԱՊ