ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախաձեռնողները գիտեն՝ հիպոթետիկ քայլ է, չեն ուզում կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

99

ԵՄ-ի հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ: Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է: Այս մասին այսօր Վիետնամում լրագրողների հետ զչույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«11 ամսվա թարմ վիճակագրությունը հասանելի է. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: Սա ասում են տնտեսագիտությունը և իրականությունը։

ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի նախաձեռնողները հասկանում են, որ Եվրամիությանն անդամակցելը «շատ հիպոթետիկ է» և չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք գրանցվում են ԵԱՏՄ կազմում լինելու արդյունքում», - մասնավորապես նշել է ՌԴ փոխվարչապետը։

 

 

--00—ԱՊ