ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով TRT Haber-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ թուրք-իրանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում։
Նա շնորհավորել է Փեզեշքիանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։
--00—ՅՄ